Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպական աշխատանքներին


Աշխարհ


Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանոթացել է մայիսի 4-ին տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպական աշխատանքներին:

Արայիկ Հարությունյանը շրջել է գագաթնաժողովի անցկացման սրահներով, տեղում ծանոթացել իրականացված և ընթացիկ նախապատրաստական աշխատանքներին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են գագաթնաժողովին ընդառաջ ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածության, լոգիստիկ հասանելիության ապահովման և այլ ուղղություններով կատարված աշխատանքները:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է գագաթնաժողովի պատշաճ մակարդակով կազմակերպումն ու անցկացումը և տվել համապատասխան հանձնարարականներ աշխատանքների ամփոփման ուղղությամբ:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *