Ամենաբարձր և ամենացածր գնաճ արձանագրած ՀՀ քաղաքները. հոկտեմբերը՝ թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Հայաստանը հայտնվել է արտաքին տնտեսական լուրջ մարտահրավերների առջև։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է ԵԱՏՄ շուրջ պահպանվող անորոշությանը։ Երկորդ` անհանգիստ է վիճակը ՀՀ հարավային սահմաններում։ Իրանի հետ կապված լարվածությունը շարունակում է հարվածել համաշխարհային տնտեսությանը։ Վերոնշյալ երկու գործոններն էական ազդեցություն են ունենում Հայաստանում գնաճային սպասումների վրա։

Այս ամենով հանդերձ՝ վիճակագրությունը փաստում է, որ 2026թ․ հոկտեմբերին 2025թ․ հոկտեմբերի համեմատ գնաճը հաստատվել է 4․3%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0․3%  մակարդակում։

Իրավիճակը ՀՀ խոշոր քաղաքաներում հետևյալն է․

2026թ․հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է Արտաշատում՝ 5․3%, Աշտարակում՝ 45%, և Կապանում՝ 4․5%։

2026թ․ հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ նվազագույն գնաճ արձանագրվել է  Հրազդանում, Գյումրիում՝ 0․1% և Կապանում՝ 0․2%։ 


Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողները՝ ԵՊՀ-Բանկ ավանդական հանդիպման կենտրոնում


Ուսումնասիրենք գների փոփոխությունը առավելագույն և նվազագույն գնաճ արձնագրած քաղաքներում ( համապատասխանաբար Էջմիածնում և Արտաշատում) 2026թ․հոկտեմբերին  նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տարբեր ապրանքախմբում և ոլորտներում ․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների պարագայում գնաճը Արտաշատում կազմել է 6․3%, իսկ Էջմիածնում՝ 3․5%։  

Բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակներ ոլորտում Էջմիածնում գնաճը կազմել է 3․5%, իսկ Արտաշատում՝ 1․4%։

Առողջապահության ոլորտում Արտաշատում գնաճը կազմել է մոտ 13%, իսկ Էջմիածնում՝ 1․7%։

Կապի ոլորտում գնաճը Էջմիածնում կազմել է 3․2%, իսկ Արտաշատում գների անկում է դիտվել 1․5%-ով։ 

Հագուստի և կոշիկի շուկայում գնաճը Արտաշատում կազմել է 3․2%։ Միևնույն ժամանակ, Էջմիածնում նույն ոլորտում դիտվել է գնանկում 0․5%-ով։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *