ՌԴ 49-ամյա քաղաքացին «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ճամփեզրի փոսում․ կա վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհից դեպի Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 49-ամյա Արամ Մ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ճամփեզրի փոսում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ անչափահաս ուղևոր տեղափոխվել է «Ճամբարակի» բժշկական կենտրոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *