Ավտովթար Գեղարքունիքի մարզում․ «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, անչափահաս ուղևորը հոսպիտալացվել է

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհից դեպի Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 49-ամյա Արամ Մ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ճամփեզրի փոսում։


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ անչափահաս ուղևոր տեղափոխվել է «Ճամբարակի» բժշկական կենտրոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *