
Պակիստանը որոշել է թույլատրել Իրան ապրանքների տարանցումը իր տարածքով՝ սահմանային առևտուրը ընդլայնելու նպատակով, հաղորդում է պակիստանյան Express Tribune-ը՝ հղում կատարելով երկրի առևտրի նախարարությանը։
Նշվում է, որ «Իրանի հետ տարանցիկ առևտրի մասին 2026» որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես, որը թույլ է տալիս երրորդ երկրներից ապրանքներ տեղափոխել Պակիստանի տարածքով և հասցնել դրանք Իրանի տարածքում գտնվող համապատասխան կետեր, ինչը «կարևոր քայլ է անդրսահմանային առևտրի ընդլայնման ուղղությամբ»:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ որոշումը կյանքի կոչելու համար Պակիստանի դաշնային կառավարությունը փոփոխություններ է կատարել 1950 թվականի ներմուծման և արտահանման վերահսկողության մասին օրենքում՝ դրանով իսկ իրավական հիմք ստեղծելով տարանցիկ համաձայնագրի համար։