Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտի համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է մարդատար տրանսպորտի երթևեկությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ճանապարհը բեռնատարների համար դեռ փակ է բքի և մերկասառույցի պատճառով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *