Մասնագիտությունս տարբեր է, բայց փորձս ու արտաքին կապերս են մեծ․ Արզաքանցյանը՝ իր նոր պաշտոնի մասին

Ինչպես արդեն հայտնել ենք՝ գործարար և քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ստանձնել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի՝ հանրությանը որպես «Մերգելյան ինստիտուտ» հայտնի կենտրոնի տնօրենի պաշտոնը։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է Տիգրան Արզաքանցյանի հետ՝ պարզելու նշանակման մանրամասներն ու առաջիկա ծրագրերը։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ իր նշանակման վերաբերյալ որոշումը կայացրել է ինստիտուտի խորհուրդը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք իր մասնագիտությունը համապատասխանում է գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնը ստանձնելուն՝ Արզաքանցյանը պատասխանեց. «Ոչ, մասնագիտությամբ տարբեր է, բայց իմ աշխատանքային և կազմակերպչական փորձն է մեծ, շատ մեծ են նաև իմ արտաքին կապերը՝ արտաքին աշխարհի հետ»։

Ինչ վերաբերում է ինստիտուտի հետագա զարգացման ծրագրերին և առաջիկա անելիքներին, նորանշանակ տնօրենը նշեց, որ դեռ նոր է ստանձնել պարտականությունները, և ծրագրերը նոր պետք է թարմացվեն։


Հասմիկ Մովսիսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *