Արման Ծառուկյանը նշել է իր գլխավոր նպատակը UFC-ում

UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկ Արման Ծառուկյանը պատմել է խառը մենամարտերում ունեցած իր հավակնությունների մասին։

«UFC-ն ինձ ամենամեծ մոտիվացիան է տալիս։ Ցանկանում եմ դառնալ ոչ միայն չեմպիոն, այլև լիգայի լավագույն մարտիկն անկախ քաշային կարգից»,- հայ մարզիկի խոսքերն է մեջբերում հայտնի ինսայդեր Արիել Հելվանին իր սոցիալական ցանցերում։

Անդրօվկիանոսյան պրոմոուշենում իր վերջին մենամարտը Ծառուկյանն անցկացրել է անցյալ տարվա աշնանը՝ ուժերը չափելով նորզելանդացի Դեն Հուկերի հետ։ Այդ դիմակայությունում Արմանը ժամանակից շուտ՝ արդեն երկրորդ ռաունդում տպավորիչ հաղթանակ է տոնել։

Ընդհանուր առմամբ, 29-ամյա մարտիկը պրոֆեսիոնալ MMA-ում անցկացրել է 26 մենամարտ։ Նրա ակտիվում գրանցված է 23 հաղթանակ և 3 պարտություն։

Armsport

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *