
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որքան շատ ընդդիմադիր գործիչների կալանավորի իշխանությունը, այնքան ավելի շատ ձայն կստանա ընդդիմությունը և ավելի շատ ձայն կկորցնի Նիկոլ Փաշինյանը։
Եթե Նիկոլի հրամանով քննիչները բանտերում փակեն բոլոր ընդդիմադիր գործիչներիս, վստահ եմ, ընդդիմությունը կստանա 90+% ձայն, իսկ մնացածի մեջ միամիտներից բացի կան նաև այն հանցագործները, որոնք գիտեն, թե ինչ կլինի իրենց հետ Նիկոլից հետո։ Օրենքի առաջ»: