«Իշխանության բարիքներից օգտվում են, բայց կապ, պարզվում է, չկա». Էլիզաբեթ Պետրոսյան (տեսանյութ)

«Իշխանության բարիքներից օգտվում են, բայց կապ, պարզվում է, չկա». Էլիզաբեթ Պետրոսյան

Լրագրող Էլիզաբեթ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Աննան ասում է, որ Նիկոլի հետ չի ասոցացվում։ Ես հասկանում եմ նրա ցանկությունը․ դա իսկապես բարդ իրավիճակ է։ Բայց ինչ-որ ձև պետք է ընդունել իրականությունը։ Ընտրակաշա՞ռք, թե՞ բարեգործություն:
     Աննան ասում է՝ գնանք դատարան, այնտեղ կտեսնենք՝ ով է ճիշտ, ով՝ մեղավոր։ Բայց մինչ դատերը գնում են ու բարձրագոչ հայտարարություններ են հնչում, նա շարունակում է զբաղվել «Իմ քայլը» հիմնադրամի բարեգործությամբ, որը, ինչպես պարզվեց, Նիկոլի հետ կապ չունի։
     Տարօրինակ զուգադիպություն է՝ մի առանձնատանը ապրում են, համատեղ 4 երեխա ունեն, իշխանության բարիքներից օգտվում են, բայց կապ, պարզվում է, չկա։
     Ու հենց այս ֆոնին սկսվում է ակտիվ բարեգործությունը։ Բայց երբ նման քայլերը լինում են ընտրություններից առաջ, մարդկանց մոտ բնական հարց է առաջանում՝ սա օգնությո՞ւն է, թե՞ քողարկված ընտրակաշառք»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *