Հարկային խախտումներ, փողերի լվացում և միլիարդավոր դրամների վնաս. Հայաստանում տնտեսական հանցագործությունները հունվար-սեպտեմբերին․ ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թ․ հունվար–սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 735 հանցագործություն, որը կազմում է ընդհանուր 33,315 հանցագործությունների 2.2%-ը․

Դրանցից 223-ը (30.3%) վերաբերում է կեղծ փողերի կամ արժեթղթերի պատրաստմանը, պահպանմանը կամ իրացմանը, 44-ը (6%)՝ փողերի լվացմանը, իսկ 468-ը (63.7%)՝ տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործություններին։

Այս կառուցվածքը ցույց է տալիս, որ դեպքերի մեծ մասը կենտրոնացած է հրապարակված վիճակագրությամբ չմանրամասնեցված ենթախմբում։ չ ժ

Հաշվետու ժամանակաշրջանում դատարան է ուղարկվել տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 62 գործ, որոնցից 16-ը վերաբերում է հենց 2026 թ․ գրանցված դեպքերին։ Կարճվել է 43 գործ՝ ներառյալ նախորդ տարիներից գրանցվածները։

Առանձին՝ հարկային և մաքսային համակարգի նախաքննությունների վիճակագրությամբ, հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու վերաբերյալ քննվել է 1,488 վարույթ։ Դրանցից 1,136-ը փոխանցվել է նախորդ ժամանակաշրջանից, իսկ 352-ն ընդունվել է 2026 թ․ ընթացքում։ Ավարտվել է 137 վարույթ, որոնցից 34-ն ուղարկվել է դատարան։

Առավել մտահոգիչ է ֆինանսական վնասի ծավալը։ Հարկային վճարումները չկատարելու վերաբերյալ ավարտված վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է ֏9.80 մլրդ, որից վերականգնվել է ընդամենը ֏2.73 մլրդ ՝ 27.8%-ը։

  • Հարկ է նշել, որ  խնդիրը միայն հարկային եկամուտների կորուստը չէ։ Տնտեսական հանցագործությունները խաթարում են արդար մրցակցությունը, ստեղծում անհավասար պայմաններ օրինապահ տնտեսավարողների համար և մեծացնում ստվերային տնտեսությունը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *