Ուկրաինական դրոնները գրոհել են Սանկտ Պետերբուրգը, Կրասնոդարի երկրամասը և Լենինգրադի ու Տուլայի մարզերը

Ուկրաինական
դրոնները գրոհել են Սանկտ Պետերբուրգը, Կրասնոդարի երկրամասը և Լենինգրադի ու
Տուլայի մարզերը:

Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքում
ուկրաինական դրոնների գրոհի հետևանքով տուժել է երեք մարդ, հայտնել է
տարածաշրջանային օպերշտաբը: Բեկորների ընկնելու պատճառով կոտրվել են բազմաբնակարան
շենքի պատուհանները, հրդեհ է սկսվել երկու մասնավոր տներում։

Լենինգրադի մարզում դրոնների հարձակման
ժամանակ փակվել է Լադոգայի կամուրջը: Նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտարարել
է, որ կամրջից գործել են
«շարժական հրշեջ խմբեր»: Դրոզդենկոյի խոսքով՝ գիշերը Լենինգրադի
մարզում խոցվել է 45 անօդաչու:

Սանկտ Պետերբուրգի բնակիչները, գրում է «Բումագա»-ն, հայտնել են քաղաքի տարբեր շրջաններում պայթյունների
մասին: Պուլկովո օդանավակայանը չվերթներ չի ընդունել և չի ուղարկել:

Տուլայի մարզում, Astra-ի և ուկրաինական
մոնիթորինգային Telegram Exilenova+ ալիքի տվյալներով, պայթյուններ են տեղի
ունեցել Եֆրեմով քաղաքի Եֆրեմովի սինթետիկ կաուչուկի գործարանի մոտակայքում:

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *