ԻՀՊԿ-ից հայտնել են Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավի ականների վրա պայթելnւ մասին

Երկու նավթատար լցանավ պայթել է ականների վրա և հրդեհվել Հորմուզի նեղուցում, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մի քանի ժամ առաջ նավագնացության կանոնները խախտած նավթատար լցանավը Խասաբ նավահանգստի շրջանում ծովային ականին բախվելուց հետո պայթել և հրդեհվել է։

Եվս մեկ լցանավ, որն ընթանում էր Իրանի կողմից չարտոնված երթուղով, պայթել և հրդեհվել է Հորմուզի նեղուցից դեպի արևելք»,- հայտարարությունը մեջբերել է Tasnim գործակալությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *