Սամվել Կարապետյանը փորձում է լինել Ռոբերտ Քոչարյանից ավելի Ռոբերտ Քոչարյան․ Հայկ Կանջորյան

Կալուգացի օլիգարխը հիմա էլ խոսում է «Սյունիքը կորցնելու» և «թրքանալու վտանգի» մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

 

«Բառացի կրկնում է նույն կեղծ մանտրան, որ տարիներ շարունակ ապարդյուն վանկարկում էին Ռոբերտ Քոչարյանն ու դաշնակցությունը: 

 

Հիմա, Սամվել Կարապետյանը փորձում է լինել Ռոբերտ Քոչարյանից ավելի Ռոբերտ Քոչարյան` նրա ձեռքից վերցնելով քաղաքական բայղուշության առանց այդ էլ մարած ճրագը: 

 

Դասագրքային օրինակ, թե ինչպես կարելի է լինել գաղափարապես սնանկ դոլարային միլիարդատեր: Հերթական անգամ լեռը մուկ ծնեց»,-նշել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *