Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում

Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում: Կինոմիության 16-րդ համագումարը, որի օրակարգում նախագահի ընտրությունն էր, տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին։

Խաչատրյանը վերընտրվել է՝ ստանալով 105 կողմ ձայն։

Կինոգործիչների միությունն ունի 158 անդամ, որոնցից համագումարին ներկա էին 105-ը՝ միաձայն վերընտրելով գործող նախագահին։

Նշենք, որ Խաչատրյանը նախագահի պաշտոնի միակ թեկնածուն էր։

Հարություն Խաչատրյանը Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնը ստանձնում է արդեն 3-րդ անգամ։ Նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2017 և 2021 թվականներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *