Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը

Ուկրաինան նոր հարձակումներ է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա՝ Ղրիմը Ռուսաստանին կապող կամուրջն ամբողջությամբ շարքից հանելու համար։

Ինչպես հայտնել է The Telegraph-ը՝ հղում կատարելով ուկրաինական ռազմական շրջանակների աղբյուրներին, Վլադիմիր Զելենսկին հրամանատարությանը հանձնարարել է ոչնչացնել կառույցի մնացած հատվածը։

Նոյեմբերի 18-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը և թևավոր հրթիռները կամրջին հասցրել են ամենամասշտաբային հարվածներից մեկը 2022 թվականին Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր։ Արդյունքում՝ փլուզվել են ավտոճանապարհային քառագոտի հատվածն ու այն պահող կամարաձև կառուցվածքը, որը հայտնվել է Կերչի նեղուցում։ Դա էապես սահմանափակել է Ղրիմում զորքերի մատակարարումն ապահովելու Ռուսաստանի հնարավորությունները։

Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ «Նեպտուն» հրթիռները նաև լրջորեն վնասել են կամրջի ամրացված երկաթուղային հատվածը։

«Նախագահը ցանկանում է, որ կամուրջն ամբողջությամբ ավերվի»,- պարբերականին ասել է ռազմական աղբյուրը՝ հավելելով, որ նոր հարվածներ են նախապատրաստվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *