Գերմանիայում այրվել են Rheinmetall-ի շինհրապարակի երեք մեքենաներ

Գերմանիայի Կասել-Կալդեն օդանավակայանի տարածքում, Rheinmetall պաշտպանական կոնցեռնի շինհրապարակում, հրդեհի հետևանքով այրվել են երեք շինարարական մեքենաներ։

Ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ հրկիզման և քաղաքական դրդապատճառների վարկածները։ Դեպքի առթիվ քննություն է իրականացվում, իսկ տարածքում կատարվում են դատափորձագիտական աշխատանքներ։

Նշենք, որ Rheinmetall-ը նախկին օդանավակայանի տարածքում նախատեսում է տեղակայել անօդաչու թռչող սարքերի լոգիստիկայով և փոխադրմամբ զբաղվող ստորաբաժանումներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *