
Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «2005 թվականին Արցախի Արտգործնախարարությունն ԱԺ –ին էր ներկայացրել քաղաքացիության մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում էին Արցախի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ մշակելու և ներդնելու անհրաժեշտությունն ու չափանիշները: Առաջարկվում էր նաև կիրառել երկքաղաքացիության սկզբունքը, որի շնորհիվ մարդը կարող էր միաժամանակ լինել և Արցախի, և Հայաստանի քաղաքացի: Այն էլ ասեմ, որ նախագծի համաձայն Արցախի քաղաքացի էին ճանաչվում նաև Ադրբեջանում էթնիկ զտումների ենթարկված մեր բոլոր հայրենակիցները: Եթե օրինագիծն ընդունված լիներ ու կիրառվեր, մարդիկ այսօր կունենային իրենց Արցախի քաղաքացիությունը վկայող անձը հաստատող փաստաթուղթն էլ, ՀՀ քաղաքացու լիարժեք անձնագիրն էլ վրադիր: Բայց դե սեփական ճակատագիրն ուրիշին հանձնողն անտեր է հենց միայն այն պատճառով որ ինքն իրեն տեր կանգնելուց հրաժարվել է: Արցախցիներն այժմ այդ վիճակում են»: