Տեղեկատվություն ենք ստացել, որ Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին: Տեսանյութերում երևում է, թե ինչպես են ընտրողները մոտենում վերջինիս ու զրույցից հետո գնում են քվեարկության: Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է:
Հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը»,- գրել է նա՝ հրապարակելով տեսանյութ։