Երեկ՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 22:45-ի սահմաններում Ռոստովյան-Բելինսկի փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes» ու «Honda» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, հոսպիտալացվել են։
Բախման հետևանքով «Honda»-ն հայտնվել է հետիոտնի համար նախատեսված անցման վայրում՝ կոտրելով լուսակիրը, ցուցանակը ու վնասելով հարևանությամբ գործող շինությունը»,- նշում է լրատվամիջոցը։