Արման Ծառուկյանը RAF 15 մրցաշարում տուշեով հաղթել է UFC-ի նախկին չեմպիոն Էնթոնի Փեթիսին ու պաշտպանել չեմպիոնական գոտին:
Մենամարտը տեեղի է ունեցել Չիկագոյում և տևել ընդամենը 45 վայրկյան։
Ծառուկյանն առաջին իսկ մրցափուլում 4 միավորանոց վճռորոշ հնարք է կատարել։
Արման Ծառուկյանը RAF-ում մասնակցել է 11 մենամարտի, տարել 10 հաղթանակ ու կրել 1 պարտություն: