«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց

«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանական բլոգերների, առանձին անձանց կողմից վերջին շաբաթներում անթաքույց ատելության քարոզ է ընթանում դեպի արցախահայությունը։ Եվ, իշխանությունների կողմից՝ ոչ մի հակադարձում, սաստման ոչ մի խոսք։ Դե, «ժողովրդավարության բաստիոնում» օրենքները գործում են միայն ընդդիմադիրների նկատմամբ։
     Ի դեպ․ պակաս հետ չեն մնում նաև բազում «հայաստանցի» սովորական քաղաքացիներ, որոնք ամենուր թույն, թարախ ու մաղձ են թափում արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ։
     Ստացվում է, որ 1915 թվականին Կարինից, Մուշից, այլ վայրերից առանց կռվի, առանց դիմադրության Արևելյան Հայաստան փախածների թոռները այսօր «փախած» ու «փախստական» են կոչում արցախահայությանը։
     Հարցս ձեզ՝ Ալիևի դուդուկի տակ պարող «առաքինի հայեր»․ 1918 թվականին Սարդարապատում երբ արցախցին հայի պատիվը, նամուսն ու կյանքն էր փրկում սեփական արյամբ, ձեր «քաջ» պապերը փամփերսները հագները մինչև ու՞ր էին փախել։
     Մեր բազմահազարամյա պատմության ընթացքում, երբեք մեր արժեհամակարգն այսքան նսեմ չի եղել, մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր․․․»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *