Չինաստանը կիրակի հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել չորս նոր արբանյակ։ Արձակումն իրականացվել է երկրի հյուսիսում՝ Շանսի նահանգում գտնվող Թայյուան տիեզերակայանից, հայտնում է «Սինհուան»։
«Չանչժեն-6C» (Long March-6C) կրող հրթիռն արձակվել է Պեկինի ժամանակով ժամը 11:53-ին։

Հրթիռի վրա եղել են տիեզերքում ամպային տեխնոլոգիաների փորձարկման համար նախատեսված երկու արբանյակ, ինչպես նաև AIRSAT 12 և AIRSAT 13 արբանյակները։

Բոլոր չորս սարքերը դուրս են եկել նախատեսված ուղեծրեր, առաքելությունը հաջող է անցել։
Սա «Չանչժեն» ընտանիքի կրող հրթիռների 683-րդ թռիչքն էր։