«Չեմ թողնելու Ալիևի պարտադրած փաստաթուղթը փաթաթեն մեր վզին». Հարություն Մնացականյան

«Չեմ թողնելու Ալիևի պարտադրած փաստաթուղթը փաթաթեն մեր վզին». Հարություն Մնացականյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան էջում միացել է ֆլեշմոբին. «Սիրելիներս, ուղիղ 15 տարի կլինի, ինչ ես հանրային գործունեություն եմ ծավալում, ավելի քան 15 տարվա մեջ չի փոխվել ֆեյսբուքյան էջս, հեռախոսահամարներս, սկզբունքներս, խոսույթս, որդեգրածս արժեքները, մարդկային նկարագիրս։ Հիմա գիտեմ` ունեմ առաքելություն, դժվար առաքելություն ու պիտի պատվով կրեմ այն, ինչպես կասեր դասականը` ես իմ մահը վաղուց եմ տեսել, վախենալու ոչինչ չունեմ։ Երբեք խոստմանս, հարազատներիս ու երկրին չեմ դավաճանել։ Ես և թիմս վստահ գնում ենք առաջ, առանց վարանելու, առանց վախենալու, առանց դժգոհելու և մեր կողքին կանգնել եք դուք` ձեր քվեով, մեր կողքին էլի կկանգնեք դուք, երբ տեսնեք ձեր կարիքն ունենք։ Ապրածս 45 տարիները մեկ բան են ապացուցել` երբեք հուսախաբ չանել քեզ հավատացողին, երբեք…
     Չեմ թողնելու Ալիևի պարտադրած փաստաթուղթը փաթաթեն մեր վզին։
     Սիրով և հարգանքով ձեզ երբեք չդավաճանած, հուսախաբ չարած համարյա չորս ամսվա ԱԺ պատգամավոր, ձեզ շատ սիրող Հարութ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *