Սպիտակում ՔՊ թեկնածու Քաջայր Նիկողոսյանն ստացել է 45.49% ձայն

Սպիտակում ՔՊ թեկնածու Քաջայր Նիկողոսյանն ստացել է 45.49% ձայն

Սպիտակ համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 15 հազար 721 ընտրող՝ ընտրելու իրավունք ունեցողների 65.39 տոկոսը։
     Նախնական հաշվարկներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 45.49 տոկոս ձայն՝ 7152 քվե, «Բարոյական արժեքներ» կուսակցությունը՝ 32.35 տոկոս՝ 5086 քվե, իսկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ 21.25 տոկոս՝ 3342 քվե։ Այս մասին գրել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։
     Նախնական տվյալներով՝ մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 12 մանդատ,
     «Բարոյական արժեքներ»՝ 9 մանդատ,
     «Ուժեղ Հայաստան»՝ 6 մանդատ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *