Ինդոնեզիայում գնացքների բախման հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)

Ինդոնեզիայում գնացքների բախման հետևանքով 14 մարդ է զոհվել

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից արևելք գտնվող Բեկասի քաղաքում գնացքների բախման հետևանքով 14 մարդ է զոհվել, ևս 84 մարդ վիրավոր է, հայտնել է Ինդոնեզիայի փրկարարական գործակալության ղեկավար Մոհամմադ Շաֆիին։

Հաղորդվում է, որ բախվել են մերձքաղաքային էլեկտրագնացքն ու հեռահար երթուղու գնացքը։ Վերջինս բախվել է էլեկտրագնացքի հետևի վագոնին, որը նախատեսված էր կանանց համար։

Միջադեպի պատճառները դեռևս պարզ չեն։ Սակայն նախնական տվյալներով՝ գնացքներից մեկը կանգնած էր գծերի վրա, ինչը կարող էր հանգեցնել մյուս գնացքի բախմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *