ՑԱՀԱԼ-ը Լիբանանի հարավի 16 բնակավայրերի բնակիչներին կոչ է արել տարհանվել

ՑԱՀԱԼ-ը Լիբանանի հարավի 16 բնակավայրերի բնակիչներին կոչ է արել տարհանվել

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) Լիբանանի հարավի 16 բնակավայրերի բնակիչներին խորհուրդ է տվել տարհանվել՝ «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքների վրա ավիահարվածներից առաջ, հաղորդում է The Times of Israel-ը։

«Քանի որ «Հեզբոլլահը» խախտել է հրադադարի մասին համաձայնությունը, Իսրայելի պաշտպանության բանակը ստիպված է ուժի միջոցով գործել դրա դեմ»,- լրատվամիջոցը մեջբերում է բանակի մամուլի քարտուղար Ավիխայ Ադրայի հայտարարությունը։

Զգուշացումը վերաբերում է Լիտանի գետից դեպի հարավ ընկած շրջանին, որտեղ արդեն գործում է տարհանման մասին ընդհանուր նախազգուշացումը։ Քաղաքացիական բնակչությանը հրահանգվել է տեղափոխվել Լիտանի գետից դեպի հյուսիս գտնվող ափամերձ Սիդոնի շրջան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *