«Շտապելու հարց չունենք, առաջիկա օրերին կլսեք ԲՀԿ վարչապետի թեկնածուի անունը»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)

«Շտապելու հարց չունենք, առաջիկա օրերին կլսեք ԲՀԿ վարչապետի թեկնածուի անունը»․ Իվետա Տոնոյան

«Մենք չունենք օրենքով որևէ պարտադրանք, սահմանափակում՝ հնչեցնելու այս կամ այն ժամանակահատվածում մեր վարչապետի թեկնածուի անունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ո՞վ է լինելու ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն։ Նա հավելեց, որ կգա պատեհ պահը և բոլոր հարցերի պատասխանները կտրվեն։ «Հարմար պահի Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի վարչապետի թեկնածու անունը։ Շտապելու հարց չունենք, գնում ենք քայլերով․․․ ԲՀԿ վարչապետի թեկնածուի անունը կլսենք շատ շուտով՝ առաջիկա օրերին»,- վստահեցրեց Տոնոյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *