
Google-ը և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը համաձայնության են եկել օգտագործել ամերիկյան ընկերության արհեստական բանականության մոդելները՝ գաղտնի տվյալներ մշակելու համար, հաղորդում է The Information-ը՝ հղում անելով թեմային ծանոթ աղբյուրին։
«Օգտագործվող արհեստական բանականության համակարգը նախատեսված չէ և չպետք է օգտագործվի ներքին զանգվածային հսկողության կամ ինքնավար զենքի (ներառյալ թիրախավորումը) համար՝ առանց համապատասխան մարդկային հսկողության և վերահսկողության»,- նշել է հրատարակությունը։
Ընկերության և Պաշտպանության նախարարության միջև կնքված համաձայնագիրը սահմանում է, որ Google-ը իրավունք չի ունենա վերահսկել կամ վետո դնել կառավարության որոշումների վրա։ Google-ի խոսնակը նշել է, որ ընկերությունն աջակցում է ԱՄՆ-ի կառավարությանը՝ թե՛ գաղտնի, թե՛ ոչ գաղտնի նպատակներով։