
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 8-ին մեկնարկելու է ԱԺ ընտրությունների նախընտրական պաշտոնական քարոզարշավը։ Այս պահին 19 քաղաքական ուժերը փորձում են հստակեցնել, թե որտեղից են մեկնարկելու և ինչ ձևաչափով։ Տեղեկություններ ունենք, որ ընդդիմադիրները նպատակ ունեն նաև մեծ հանրահավաքով սկսել քարոզարշավը։ Իշխանությունները ևս պլան են գծում, թե ինչպես են սկսելու քարոզարշավը։ Ի դեպ, հստակ է, որ ՔՊ-ականներն էլի ավտոբուսներով են շրջելու տարբեր մարզերում՝ Նիկոլ Փաշինյան-ի սոցիալական էջով ուղիղ եթերի ֆորմատով։
Հիշեցնենք, որ մինչև քարոզարշավի մեկնարկն էլ Նիկոլ Փաշինյան-ն ու ՔՊ-ականները իրենց կոչած «ուրախ ավտոբուսով» շրջել են ՀՀ տարբեր մարզերում, Երևանի տարբեր վարչական շրջաններում և քարոզարշավ իրականացրել»: