«Թեհրանը երբեք չի հանձնվի՝ չնայած Թրամփի սպասումներին»․ Եգիպտոսում Իրանի դեսպան

«Թեհրանը երբեք չի հանձնվի՝ չնայած Թրամփի սպասումներին»․ Եգիպտոսում Իրանի դեսպան

Իրանը չի հանձնվի՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։ Այս մասին ТАСС-ի հետ զրույցում հայտնել է Կահիրեում Իսլամական Հանրապետության դեսպան Մոջթաբա Ֆերդոուսի Փուրը։

«Մենք թույլ չենք տա, որ ԱՄՆ-ն մեզ հետ խոսի ուժի դիրքերից։ Իրանը երբեք չի հանձնվի և չի վարի բանակցություններ ճնշման և նոր հարձակումների սպառնալիքների ներքո»,- նշել է դիվանագետը։

Դեսպանի խոսքով Իրանը չի նախատեսում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում քննարկել իր հրթիռային ծրագիրը, ինչպես նաև «Դիմադրության առանցքը»՝ Թեհրանի կողմից աջակցվող տարածաշրջանային զինված կազմավորումները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *