ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին Իրանի հարցում իր դիրքորոշման համար։
«Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի համար ընդունելի է, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Նա պատկերացում չունի, թե ինչի մասին է խոսում», – գրել է Թրամփը Truth Social-ում։ «Եթե Իրանը միջուկային զենք ունենար, ամբողջ աշխարհը նրա պատանդ կլիներ: Ես Իրանի դեմ գործողություններ եմ ձեռնարկում, որոնք այլ երկրներ կամ նախագահներ պետք է վաղուց ձեռնարկեին», – նշել է Թրամփը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն էր հայտնել Իրանի ներկայացրած վերջին առաջարկի վերաբերյալ, որը նպատակ ուներ դադարեցնել երկու ամիս շարունակվող պատերազմը և վերաբացել Հորմուզի նեղուցը։ Իրանի առաջարկը նախատեսում էր մի կողմ դնել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, ինչը Թրամփի վարչակազմի համար անընդունելի է։ Թրամփը պնդում է, որ միջուկային հարցերը պետք է լուծվեն հենց սկզբից: