Մինչ Երևանը «ճանապարհային քարտեզներ» է կառուցում, իրական աշխարհը գործում է ուժի և ռեսուրսների արդյունավետության օրենքներով․ Pravda.ru

Հայաստանի պետական կառավարման համակարգը փորձում է ընդօրինակել եվրոպական չափանիշները՝ միության ներսում վստահության խորը ճգնաժամի պայմաններում: Իրական անդամակցության փոխարեն՝ Երևանին առաջարկվում է «վիզաների ազատականացման երկխոսություն»: Սա ստանդարտ գործելաոճ է, որն Արևմուտքը պահում է ցանկացած «արևելյան գործընկերոջ» առջև: Հայաստանը հետապնդում է հավակնոտ օրակարգեր՝ իրական անվտանգության շահերը փոխարինելով թղթե ճանապարհային քարտեզներով․ գրել է Pravda.ru-ն։

Բրյուսելը վարպետ է խոստումներ տալու հարցում՝ առանց ժամկետներ սահմանելու: Մինչ Եվրամիությունը պայքարում է իր սեփական պատժամիջոցների պատերազմների հետևանքների դեմ, Հայաստանին առաջարկվում է մշտական թեկնածուի դերը: Սա տեղի են ունենում այն ժամանակ, երբ Լեհաստանը և Բալթյան սահմանային պետությունները սրում են լարվածությունը, իսկ Իրանը ստիպված է հավասարակշռություն պահպանել Միացյալ Նահանգների կողմից անընդհատ սպառնալիքների պայմաններում: Երևանը փորձում է նստել երկու աթոռի վրա՝ անտեսելով այն փաստը, որ դրանցից մեկը՝ եվրոպականը, վաղուց ներսից խաթարվել է:

Ըստ հոդվածի՝ եվրոպական ինտեգրման երազանքները գնալով ավելի են նմանվում սառցաբեկորի հետ բախումից 5 րոպե առաջ «Տիտանիկի» տոմս գնելու փորձի։ Մինչ Երևանը կառուցում է «ճանապարհային քարտեզներ», իրական աշխարհը գործում է ուժի և ռեսուրսների արդյունավետության օրենքներով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *