ԱՄՆ-ում բնակվող գյումրեցի դերասանուհի, սցենարիստ և պրոդյուսեր Մարիամ Վարդանյանի «Շաքար» (Shakkar) ֆիլմը մրցանակի է արժանացել Միրթլ Բիչի միջազգային կինոփառատոնի «Լավագույն օտարերկրյա լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում (1st Runner-Up)։
Myrtle Beach International Film Festival (MBIFF)-ը ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում անցկացվող հեղինակավոր ստուգատես է, որը, ըստ MovieMaker Magazine-ի, համարվում է ԱՄՆ-ի լավագույն անկախ կինոփառատոններից մեկը։ Մրցանակը շնորհվում է անկախ կինոգործիչներին՝ իբրև նրանց ստեղծագործական ինքնատիպության և տեխնիկական վարպետության ճանաչում։
Հիշեցնենք, որ ֆիլմը նկարահանվել է Գյումրիում։ Մարիամ Վարդանյանը ֆիլմի գլխավոր դերակատարն է, նաև՝ սցենարի համահեղինակն ու համապրոդյուսերը։