Դա ստորություն է. Գոռ Հակոբյանն արձագանքել է որդու մասին կեղծ լուրերին

Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը, ով այս օրերին իր ընտանիքի հետ գտնվում է Գերմանիայում՝ որդու բուժման նպատակով, նոր հոլովակ է հրապարակել։

Գոռը կիսվել է թե՛ լավ նորությամբ, թե՛ այն ցավալի իրողությամբ, որին բախվել է համացանցում։

Գոռը հայտնել է, որ փոքրիկ Ֆելիքսի բուժման գործընթացը շարունակվում է, և նրանք արդեն սկսել են երրորդ կուրսը։

Չնայած բարդ փուլին՝ ընտանիքը պահպանում է լավատեսությունը և անում ամեն ինչ երեխայի առողջությունը վերականգնելու համար։ Սակայն բուժմանը զուգահեռ դերասանը ստիպված է եղել անդրադառնալ որոշ լրատվական կայքերի անպատասխանատու վարքագծին։

Գոռի խոսքով՝ տարածվում են հին լուսանկարներ, որոնք ներկայացվում են որպես թարմ կադրեր՝ շահարկելով իրենց ընտանեկան վիճակը։

«Վերցնում են մեր 3 տարվա վաղեմություն ունեցող նկարը, որն արվել է Գյումրու Ամենափրկիչ եկեղեցում, ու ներկայացնում, իբր մենք արտերկրում հանգստանում ենք», – նշել է դերասանը։

Գերմանիան հանգստավայր չէ

Գոռ Հակոբյանին հատկապես վրդովեցրել են այն օգտատերերի մեկնաբանությունները, ովքեր, չտիրապետելով իրավիճակին, մեղադրում են ընտանիքին Գերմանիա «հանգստի մեկնելու» մեջ։

Դերասանը շեշտել է, որ նման պնդումները ոչ միայն հեռու են իրականությունից, այլև չափազանց ցավալի են՝ բարդ փուլ անցնող ընտանիքի համար։

Նա կոչ է արել չհավատալ կեղծ հրապարակումներին և զերծ մնալ անհիմն մեղադրանքներից, քանի որ իրենց միակ նպատակն այս պահին որդու առողջությունն է։

Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *