«Սա է վարչախմբի «խաղաղությունը»՝ թուրքերին ամեն ինչ, մեզ՝ հայերիս, ոչինչ»․ Վարուժան Գեղամյան

«Սա է վարչախմբի «խաղաղությունը»՝ թուրքերին ամեն ինչ, մեզ՝ հայերիս, ոչինչ»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որպեսզի պատկերացնեք, թե ինչքան իրական է այսօր «խաղաղությունը», ապա կարող եք կարդալ կից լուրը (որը թեև չի հաստատվել, բայց ընդհանրապես զարմանալու չէ), ու հիշել, որ օրինակ ես արդեն 6 տարի է՝ չեմ կարող ոչ միայն իմ տուն գնալ ու իմ ձեռքով տնկած ծառերը մշակել, այլև չեմ կարող նույնիսկ հորս գերեզմանին տարին մի անգամ ծաղիկ խոնարհել։ Ու դա ոչ միայն այն պատճառով, որ այդ տունն ու ողջ Արցախը հանձնել են թուրքերին, այլ որովհետև «խաղաղասեր» թուրքերը իմ հոր գերեզմանը, վրայի խաչքարը ու իմ մկրտության եկեղեցին հողին են հավասարացրել։ Այն ուղղակի չկա, ուրեմն նույնիսկ գնալու տեղ չկա։
     Այ սա է ներկայիս վարչախմբի «խաղաղությունը»՝ թուրքերին ամեն ինչ, մեզ՝ հայերիս ոչինչ։ Ինչքան երկար տևեց, էնքան էս ամեն ինչը ավելի «վառ գույներով է» դրսևորվելու»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *