ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 29-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել մայիսի 9-ի Հաղթանակի օրվա կապակցությամբ Ուկրաինայի հետ ընթացող ռազմագործողություններում հրադադար հայտարարելու վերաբերյալ։
Ուշակովը նշել է, որ Դոնալդ Թրամփն իր աջակցությունն է հայտնել նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ տոնը նշանավորում է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ համատեղ հաղթանակը։
Ըստ աղբյուրի՝ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ և ՌԴ առաջնորդները քննարկել են ռուս-ուկրաինական և ԱՄՆ-Իրան հակամարտություններին վերաբերող հարցեր։