Թրամփը խոստացել է հրապարակել հետաքրքիր  փաստաթղթեր ՉԹՕ-ների մասին

Թրամփը խոստացել է հրապարակել հետաքրքիր  փաստաթղթեր ՉԹՕ-ների մասին

ԱՄՆ-ի իշխանությունները շուտով կհրապարակեն չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) վերաբերյալ բոլոր առկա փաստաթղթերը, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «Արտեմիս II» տիեզերական առաքելության անձնակազմի վերադարձին նվիրված մամուլի ասուլիսում։

«Մենք մոտ ապագայում հրապարակելու ենք որքան հնարավոր է շատ փաստաթղթեր… Կարծում եմ, որ դրանցից մի քանիսը շատ հետաքրքիր կլինեն», – ասել է նա՝ նշելով, որ ինչ-ինչ պատճառներով այլմոլորակային կյանքի թեման շարունակում է հուզել ամերիկացիներին։

Փետրվարին ԱՄՆ-ի նախագահը հանձնարարեց պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին հրապարակել այլմոլորակային կյանքի, անհայտ օդային երևույթների և ՉԹՕ-ների վերաբերյալ կառավարական փաստաթղթերը։ Ապրիլի 19-ին Թրամփը նաև խոստացավ պատասխան տալ ամերիկացի գիտնականների մի շարք խորհրդավոր մահերի վերաբերյալ, որոնք կապված են գաղտնի ռազմական և տիեզերական նախագծերի հետ։ Չնայած պաշտոնյաները չեն հաստատել միջադեպերի միջև կապը, ամերիկացի առաջնորդը իրավիճակն անվանել է «բավականին լուրջ» և խոստացել ներկայացնել իր եզրակացությունները մեկուկես շաբաթվա ընթացքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *