
«Հրապարակ» թերթը գրում է․ «Իրավապահ մարմնից ստացված տեղեկատվությամբ, դեռևս 2023 թվականին` Արցախի անկումից հետո, ՀՀ ԱԱԾ-ում, այսպես կոչված, արցախցիների ստորաբաժանում է բացվել, որտեղ աշխատանքի են տեղավորվել Արցախի անվտանգության ծառայությունում աշխատած և Հայաստան եկած պաշտոնյաները:
Ասում են՝ հենց նրանց միջոցով էլ վերահսկում են արցախցի գործիչների և, առհասարակ, արցախցիների շարժերը, նրանք են տեղեկատվություն փոխանցում իշխանություններին, թե ինչ է կատարվում արցախյան շրջանակներում:
Կանդազի գործում էլ է նման ներգրավվածություն եղել` հավաքագրել են բոլոր նրանց, ովքեր կարող էին հնարավոր շփումներ ունենալ Արթուր Ավետիսյանի՝ Կանդազի գործով»: