Տավուշի մարզում 29-ամյա վարորդը բեռնատարով բախվել է հողաթմբին և կողաշրջված փակել ճանապարհը․ կա վիրավոր

Երեկ՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Բերդ-Վերին Կարմիր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Արթուր Մ․-ն իր վարած «Shacman» մակնիշի բեռնատարով բախվել է հողաթմբին և կողաշրջված փակել ճանապարհը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերդի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *