
ԱՄՆ-ն կարող է կարճ ժամանակում կրճատել իր զորակազմը Գերմանիայում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Միացյալ Նահանգներն ուսումնասիրում և դիտարկում է Գերմանիայում զորքերի թվաքանակի կրճատման հնարավորությունը, և այդ հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի մոտ ժամանակներս», – գրել է նա Truth Social-ում:
Թրամփի հայտարարությունը հաջորդել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի քննադատությանը, ով ԱՄՆ-ին մեղադրել է Իրանի հետ պատերազմից «ելքի ռազմավարություն» չունենալու մեջ և հայտարարել, որ ամերիկյան կողմը բանակցությունների ընթացքում «նվաստանում է», նշում է Reuters։
Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերցը «չգիտի, թե ինչի մասին է խոսում» և նրան մեղադրել է Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունն ընդունելու մեջ։
Նշենք, որ Գերմանիայում տեղակայված է ԱՄՆ-ի ամենամեծ եվրոպական զորակազմը, որը կազմում է ավելի քան 30 հազար զինծառայող։