
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է․ «Մայիսին օդի միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում, տեղումների քանակը՝ նորմայից ավելի։ Այսինքն՝ սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս։ Տեղումները հիմնականում կդիտվեն երեկոյան ժամերին և գիշերը։ Զգալիորեն կկրճատվեն սուր-օդային հոսանքների ներթափանցումները»։