Լոռու, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում կկատարվեն համայանքների խոշորացումներ (տեսանյութ)

Լոռու, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում կկատարվեն համայանքների խոշորացումներ

«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններով առաջարկում ենք ձևավորել նոր համյանքնային միավորումներ՝ իրականացնելով համայանքների խոշորացում»,- այսօր ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին հայտարարել է ՏԿԵ փոխնախարար Առնակ Ավետիսյանը։ «Լոռու մարզում միավորելով Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքները՝ կձևավորվի Ստեփանավան խոշորացված համայնք՝ 20 բնակավայրերով, Սյունիքի մարզում միավորելով Գորիս, Տեղ և Տաթև խոշորացված համայնքները՝ Գորիս խոշորացված համայնքը՝ 28 բնակավայրերով, Վայոց Ձորի մարզում միավորել Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս խոշորացված համայնքները՝ կձևավորվի Եղեգնաձոր խոշորացված համայնք՝ 32 բնակավայրերով»,- մանրամասնել է փոխնախարարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *