
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Լիբանանում միայն թիրախային հարվածներ հասցնել։ Այս մասին նա հայտարարել է Axios-ին տված հարցազրույցում։
«Ես Նեթանյահուին ասացի, որ նա պետք է ավելի թիրախային գործի։ Շենքերը չավերել։ Նա չի կարող դա անել։ Դա չափազանց սարսափելի է և վատ լույսի ներքո է ներկայացնում Իսրայելը», – ասել է Դոնալդ Թրամփը։
Նա նշել է, որ իրեն դուր են գալիս Լիբանանն ու երկրի ղեկավարությունը։ ԱՄՆ առաջնորդը նաև կարծում է, որ երկիրը կարող է «վերադառնալ կյանքին» Թեհրանի դեմ գործողության ավարտից հետո։ «Իրանը կործանել է Լիբանանը։ Նրանց խամաճիկը՝ Հեզբոլլահը, կործանել է Լիբանանը։ Երբ Իրանը պարտվի, Հեզբոլլահը ավտոմատ կերպով կպարտվի», – ասել է Դոնալդ Թրամփը։