«Այս անձն էս խառը պահին ինչի՞ է ափալ-թափալ եկել Երևան»․ Արեգ Սավգուլյան

«Այս անձն էս խառը պահին ինչի՞ է ափալ-թափալ եկել Երևան»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շահեն Ջուջեվանսկի, թե՞ Շահին Աբդուլլայեվիչ
     Երեկ Հայաստան էր այցելել փոխվարչապետ Շահին Աբդուլլա օկլի Մուստաֆաև ( Şahin Abdulla oğlu Mustafayev), ուշադրություն․ ադրբեջանցի պաշտոնյա, որը հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի համանախագահն է և շահագրգիռ ցանկացած ձևաչափում, որքան շատ կարող է պոկել ՀՀ ինքնիշխան տարածքից։ «Կեղծ էմոցիաները» զսպեք և լսեք։
     Երեկ համացանցում քծնանքի, մեծարանքի ձիու դոզա էր տարածվում առ այն, որ Շահին Մուստաֆայեվը ջուջևանցի Շահենն է, մեր գերազանցիկ, կարմիր դիպլոմով, ոսկի մեդալով, խելացի, մի խոսքով՝ հույն 7 իմաստուններից 8-րդը, անփոխարինելի Շահենը, գյուղի եզակի հպարտությունը, որն ի տարբերություն ինչ որ ազերի աշակերտուհի Գյուլնարայի Հայաստանը մեծատառով է գրել։
     Եվ հանրության մեջ հարց չէր առաջանում․ այս անձն էս խառը պահին ինչի՞ է ափալ-թափալ եկել Երևան, ուզում է այցելել իր «հայրենի» Ջուջևանը։ Բնական է, որ Շահինի դասընկերոջը, ուսուցիչներին «մի օրում» բացահայտելը, հարցազրույց վերցնելը, ռեպորտաժ շինելը, տարածելը նախապատրաստված էր Շահին Աբդուլլաեվիչի այցին ընդառաջ և իշխանությունները հերթական անգամ այս ամենը փաթեթավորեցին իրենց ուզած «վարդագույն լավաշով»։
     Իրականում Բաքուն անհանգիստ է, որ Նիկոլը գալիք համապետականը կգցի չորս ոտքին և Իլհամը էքս ջուջևանցուն ուղարկել է անձամբ հոտոտելու իրավիճակը և անձամբ վարչապետի բերանից լսելու, որ իրենց պայմանավորվածությունն ուժի մեջ է, թե՞ ոչ։ «Միջանցքը, 300.000 փախստականները, մզկիթների նախագծանախահաշվային փաթեթները, այդ նպատակով հողերի օտարումը և այլ փիս-փիս բաներ, իսկ դուք ասում եք՝ «Մե՜ր Շահենը»։
     Հ.Գ. Պարզվում է՝ Իլհամ Ալիևը ևս «Վաշինգթոն թայմս» է նայում, որտեղ մի հոդված էր լույս տեսել, ըստ որի՝ Փաշինյանը կամ պետք է պարտվի, կամ կեղծի ընտրությունները, իսկ ադրբեջանական հետախուզությունը սուլթանիկին փոխանցել է, որ ընդդիմադիր դաշտի ֆավորիտ ուժը «Ուժեղ Հայաստան» դաշինքի հաղթանակի շանսերը կտրուկ աճում են»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *