Փոխվարչապետների փոխադարձ այցերը պատմական են․ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • «Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է, և ուզում եմ մոդելավորենք այսպիսի իրավիճակ, ասենք՝ այն պահը, երբ սահմանազատման արդյունքում Արծվաշենը վերադառնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո։ Եվ մենք գնում, տեսնում ենք, որ այնտեղ մզկիթ է կառուցվել, ասենք՝ 2016 թվականին։ Մեր ռեակցիան ո՞րն է, ի՞նչ պետք է անենք։
  • Ձեզ ինչի՞ ա թվում, թե միայն Հայաստանում լրագրողներ կան, ընդ որում՝ հայրենասեր, որոնք այդ հարցերը բարձրացնում են։ Ադրբեջանում էլ լրագրողներ կան և այդ հարցերը դնում են։
  • Երկու երկրների փոխվարչապետների փոխադարձ այցերը համարում եմ պատմական՝ խաղաղության գործընթացի համատեքստում։
  • 100%-ով համոզված եմ, որ կալուգացի օլիգարխը չի հասկանում՝ ինչ է ասում և ինչի համար է ասում: Իրեն հանձնարարում են, ինքն ասում է։ Ինքը հարցերի փոխկապակցվածությունն էլ չի հասկանում։
  • Նոյեմբերից մինչև հիմա շուրջ 26 հազար տոննա ապրանք է Ադրբեջանի տարածքով եկել ՀՀ։ Հիմա գործնականում արգելքներ, խոչընդոտ չկա, որ Հայաստանից ապրանքներ արտահանվեն։
  • Ադրբեջանի հետ չենք քննարկում Ղարաբաղի հայերի և հակառակը՝ Հայաստանի ադրբեջանցիների վերադարձի հարցը։
  • Գերիների նախորդ խումբն էլ ընտրություններից առաջ է վերադարձել, նախորդն էլ, Ժողովրդավարական երկրում միշտ ընտրություններից առաջ է։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *