ՌԴ նախագահի հետ հանդիպումը հաջողված եմ համարում, բարձր մակարդակով հանդիպում ենք ծրագրում նաև հունիսի 2-րդ կեսին։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն, ինչ ասել եմ այնտեղ, իմ նախկինում արված հայտարարություններն են»,- ասել է նա՝ նշելով, որ ներկայումս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, բարեկամական երկխոսությունից դուրս չեն գալու։
«Քանի դեռ կա հնարավորություն մեկտեղել ԵՄ ու ԵԱՏՄ ուղղությունները, մենք կհամատեղենք, երբ որ կգա մի պահ, երբ այլևս համատեղելի չի լինի, մենք ժողովրդի հետ միասին կորոշենք»,- ընդգծել է Փաշինյանը։