
«Չեստնի զնակ» մակնշման համակարգը՝ Ռոսպոտրեբնադզորի հանձնարարականով, արգելափակել է Հայաստանում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի ևս մոտ 1,1 միլիոն շշի վաճառքը։ Այս մասին РБК-ին հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունից։
Սահմանափակումները սահմանվել են 2025 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի մարտի 27-ը թողարկված արտադրանքի նոր խմբաքանակների ստուգման արդյունքում։ Ռոսպոտրեբնադզորից հայտնել են, որ նմուշներում հայտնաբերվել են պարտադիր պահանջների խախտումներ: Սահմանափակումներ են մտցվել քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնասը կանխելու համար։ Արգելափակման տակ են հայտնվել տարբեր տարաներով արտադրանքի թողարկման ինը ամսաթվեր։
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին, արդեն իսկ դադարեցվել էր 338 հազար շշի իրացումը։