«Իրանը մտադիր է հետագայում ևս վերահսկել Պարսից ծոցն ու Հորմուզի նեղուցը»․ Մոջթաբա Խամենեի

«Իրանը մտադիր է հետագայում ևս վերահսկել Պարսից ծոցն ու Հորմուզի նեղուցը»․ Մոջթաբա Խամենեի

Իրանը մտադիր է հետագայում ևս վերահսկել Պարսից ծոցն ու Հորմուզի նեղուցը՝ ապահովելով անվտանգությունն առանց ամերիկյան ներկայության, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին:

«Իրանը Հորմուզի նեղուցը գործնականորեն վերահսկելու հնարավորության հաշվին, մտադիր է ապահովել Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգությունը և վերջ դնել հակառակորդի չարաշահումներին», – հայտարարել է Մոջթաբա Խամենեին՝ Իրանում Պարսից ծոցի օրվա կապակցությամբ հղված ուղերձում։

Նրա խոսքով՝ Պարսից ծոցի տարածաշրջանին սպասվում է լուսավոր ապագա՝ առանց ամերիկյան ներկայության։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *