Պետությունը սկսվում է աշխատող մարդուց։ Այս մասին գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Անկախ մասնագիտությունից ու ոլորտից՝ ձեր աշխատանքն է այն հիմքը, որով ապրում ու առաջ է գնում մեր երկիրը։
Լուսանկարներում Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներն են։ Նրանց օրինակով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր աշխատող մարդկանց։
Շնորհակալություն յուրաքանչյուրիդ ձեր կատարած աշխատանքի համար»։